«Ամնեսթի Ինթերնեշնլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսի Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին։
Կազմակերպությունը դատապարտում է բլոգերի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան։
«Փետրվարի 7-ին Բաքու բերվելուն պես՝ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է։ Ադրբեջանում նա տանջանքների, բռնությունների և անարդար դատավարության վտանգի տակ է։ Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործընթացը պետք է դադարեցվի և նա պետք է անմիջապես ազատ արձակվի»։