Երեք համանախագահներն էլ համոզված են, որ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից զատ այլ լուծում չունի: Ստեղծված իրավիճակը չի կարող ընդունելի լինել հակամարտության կողմերից և ոչ մեկի համար, որովհետև կան երկուստեք զոհեր և ոչ միայն ապրիլյան դեպքերի ընթացքում, այլև մինչև այսօր շարունակվում են շփման գծում: Այս իրավիճակը չի կարող այլևս շարունակվել. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
«Երեք համանախագահներն էլ համոզված են, որ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից զատ այլ լուծում չունի: Ստեղծված իրավիճակը չի կարող ընդունելի լինել հակամարտության կողմերից և ոչ մեկի համար, որովհետև կան երկուստեք զոհեր և ոչ միայն ապրիլյան դեպքերի ընթացքում, այլև մինչև այսօր շարունակվում են շփման գծում: Այս իրավիճակը չի կարող այլևս շարունակվել»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ընդգծել է դեսպանը:
Նա կարևորել է տարբեր մակարդակներով տեղի ունեցող հանդիպումներում կայացրած պայմանավորվածությունների իրագործումը և նշել, որ «պահը հասունանալուն պես Ֆրանսիան պատրաստակամություն է ցուցաբերում աջակցելու և հյուրընկալելու նմանատիպ հանդիպումներ»։