ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը

Պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցությանը մի քանի ամիս առաջ անդամագրված Վիգեն Սարգսյանը կգլխավորի կուսակցության նախընտրական ցուցակը։

Այս մասին հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը։

Վիգեն Սարգսյանին հաջորդում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը՝ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որն անցյալ ամիս է անդամագրվել ՀՀԿ-ին:

Ընդհանուր առմամբ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը բաղկացած է 64 ներկայացուցչից։

«Եթե մամուլին հղումներ անենք, ապա Սերժ Սարգսյանը պետք է լիներ ցուցակում, որ դառնար ԱԺ նախագահ, ինչպես տեսաք, այս անգամ էլ օդում քամի եղավ»,- հայտարարեց Շարմազանովը։

Ցուցակում չի լինի վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն, ինչպես նշեց Շարմազանովը, նա ակտիվորեն կներգրավվի քարոզչական աշխատանքներում՝ օրենքով սահմանված կարգով։

ՀՀԿ շտաբի կառավարումը լինելու է կոլեգիալ սկզբունքով։

ՀՀԿ-ի համամասնական ցուցակի մյուս հինգ համարներն են, ըստ հաջորդականության՝ Արմեն Աշոտյանը, Էդուրադ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը։

Մեկնաբանել