Հայտնի է «Ծառուկյան դաշինք»-ի ցուցակի առաջին տասնյակը

Այսօր հրապարակվեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան դաշինք»-ի համամասնական ցուցակի առաջին տասնյակը: Ցուցակը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո հայտնեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Առաջին տասնյակում Ծառուկյանին հաջորդում են՝ Իշխան Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Արգամ Աբրահամյանը և Վարդևան Գրիգորյանը։

Իվետա Տոնոյանը հայտնեց, որ քաղխորհրդի նիստում ԲՀԿ-ի և «Ալյանսի» միջև ստորագրվել է դաշինք կազմելու մասին հուշագիր։

Մեկնաբանել