«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ ՍիվիլՆեթին տեղեկացրեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը։ Երկրորդը ցուցակում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մրտիրոսյանն է, երրորդը՝ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։

1. Սեյրան Օհանյան (անկուսակցական)
2. Արմեն Մարտիրոսյան («Ժառանգություն»)
3. Վարդան Օսկանյան («Համախմբում»)
4. Էլինար Վարդանյան («Համախմբում»)
5. Վահագն Հովհաննիսյան («Ժառանգություն»)
6. Անդրանիկ Թևանյան («Համախմբում»)
7. Ստեփան Մարգարյան («Համախմբում»)
8. Սուսաննա Մուրադյան («Ժառանգություն»)
9. Գեղամ Նազարյան («Համախմբում»)
10. Գառնիկ Սահակյան («Ժառանգություն»)

«Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը Ֆեյսբուքում հրապարակել է ցուցակի առաջին քսանյակը.

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակը բաղկացած է 148 անձից։

Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» և Սեյրան Օհանյանը ապրիլյան ընտրություններին կգնան դաշինքով։ Փետրվարի 13-ին Երևանում տեղի ունեցավ քաղաքական հուշագրի ստորագրումը։

Մեկնաբանել