Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգությունից»

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից։ Այդ մասին Փոստանջյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը»,- նշել է Փոստանջյանը։