«Սասնա ծռեր» խմբի անդամներից Արթուր Սողոմոնյանի վիճակը կտրուկ վատացել է

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այս մասին գրառում է կատարվել «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում:

«Ինչպես տեղեկացրել էինք մեկ ժամ առաջ, Սասնա Ծուռ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր Նուբարաշեն ՔԿՀ-ում, և նրան էր այցելել իր փաստաբանը: Այս պահին տեղեկություն ստացանք, որ սրվել է Արթուր Սողոմոնյանի Ֆուրունկուլյոզ հիվանդությունը: Նրա ողջ մարմինը պատված է թարախային բշտերով և ունի սարսափելի գլխացավեր: Արդեն թարախաբշտերը պայթում են և թարախ ու արյուն է ծորում վերքերից: Այդ հիվանդությունը հղի է վտանգով և առաջին հերթին՝ արյան վարակմամբ: Հիշեցնենք, որ Արթուրի փաստաբանի բազմաթիվ դիմումները մնացել են անարձագանք ՔԿՀ-ի ղեկավարության կողմից և նա չի ստացել պատշաճ բուժօգնություն»: