Ամենաապահովվածները 16 անգամ ավելի շատ ամսական եկամուտ ունեն ամենաանապահովներից․ ԱՎԾ

2015թ. ամենաշատ ապահովված 10% բնակչության դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 16,4 անգամ գերազանցել են ամենաքիչ ապահովված 10% բնակչության դրամական եկամուտներին (2014թ.` 16.7 անգամ)․ այսպիսի տվյալներ է բերում Ազգային վիճակագրական ծառայությունը։ Բևեռացումն, այսպիսով, գրեթե չի մեղմացել։

2015-ին նախորդ տարվա համեմատ ծախսերը մեկ շնչի հաշվով ավելացել են 5,1%-ով։ Հրապարակված նոր տվյալներով՝ ավելացել են ծառայությունների (11%-ով) և ոչ պարենային ապրանքների (9%-ով) ծախսերը, իսկ փոխանցվող տրանսֆերտները նվազել են 23%-ով։

Հայաստանում մեկ մարդու հաշվով 2015-ին նախորդ տարվա համեմատ միջին ամսական անվանական դրամական եկամուտներն աճել են 5,7%-ով։ Աճը հիմնականում պայմանավորված է վարձու աշխատանքից՝ 14% տոկսանոց և կենսաթոշակներից ու նպաստներից` 12% տոկոսանոց եկամուտների աճով։

Ի դեպ, 2015-ին ընդհանուր առմամբ նախորդ տարվա համեմատ դրամական եկամուտներն ավելի շատ նվազել են սեփականությունից (վարձակալում, տոկոսներ, շահաբաժին)՝ 41%-ով և տրանսֆերտներից՝ 23%-ով եկամուտների նվազումից։

Մեկնաբանել