Վրաստանը չի ճանաչում ԼՂ-ում անցկացված հանրաքվեն ու դրա արդյունքները

Վրաստանի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ։ Վրաստանում գործող հայալեզու «Ալիք մեդիա» կայքը հրապարակել է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը․

«Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված անկախությունը, համապատասխանաբար չի ճանաչում 2017թ․ փետրվարի 20-ին անցկացված այսպես կոչված հանրաքվեն և դրա արդյունքները:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ պետք է շարունակվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նպատակով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պաշտպանությամբ»։

Մեկնաբանել