Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է հայաստանցի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի՝ Երևան այցելելու հրավերը։
«Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ինձ հրավիրեց Երևան,- ասել է Լավրովը լրագրողներին Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվհարաբերությունների հաստատմանը նվիրված ցուցահանդեսի բացմանը։ – Ես ընդունեցի հրավերը»։
Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Մոսկվայում է։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի նախապատրաստությունը։
«Այս այցը կարևոր է նրանով, որ կայանում է մեր նախագահի՝ ՌԴ այցի նախաշեմին»,- ասել է Նալբանդյանը։