Ադրբեջանի աբսուրդ և անտրամաբանական քայլեր անելու ձգտումն անսահմանափակ է. Կարեն Միրզոյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը անդրադարձել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը՝ համարելով այն ապացուցում է, որ աբսուրդ և անտրամաբանական է, այս մասին գրում է Արցախպրեսը:

Մեկնաբանելով Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր, Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլի միջոցով Սահմանադրության հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի երեք պատգամավորների նկատմամբ:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք կընդլայնվի Ադրբեջանի «Սև ցուցակը»՝ Կ. Միրզոյանը նշել է, որ բնավ մտադրություն չունի հետևելու դրա ընդարձակմանը:

«Վստահ եմ, որ այն գնալով ընդարձակվելու է, դրա վկայությունը ոչ միայն օրըստօրե, տարեցտարի մեծացող հոսքն է արտաքին աշխարհից դեպի Արցախ , այլև՝ թեկուզ ԱՀ սահմանադրական բարեփոխումները, որին մասնակցում էին միջազգային բազմաթիվ դիտորդներ՝ մոտ 30 երկրից»,- նշել է ԱԳ նախարարը:

Մեկնաբանել