«Օսկար-2017». Լուսնի լույսը» տարվա լավագույն ֆիլմ

Lոս Անջելեսում փետրվարի 1-ին տեղի է ունեցել Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրցանակի՝ «Օսկար»-ի բաշխման 89-րդ արարողությունը:
Օսկար 2017-ի «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը»(Moonlight) ֆիլմը:
Գլխավոր մրցանակի համար պայքարում էին նաև «Ժամանում», «Լա Լա Լենդ», «Ցանկացած գնով», «Առյուծ», «Մանչեսթերը ծովի մոտ» և այլ ֆիլմեր:
Ի սկզբանե գլխավոր անվանակարգում հաղթող է հայտարարվել «Լա Լա Լենդ» ֆիլմը: Սակայն, երբ նկարահանող խումբը բեմ է դուրս եկել «Օսկար»-ը ստանալու՝ միջոցառման պրոդյուսերներից մեկն արագորեն միջամտել է ու հայտարարել սխալի մասին:
«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Էմմա Սթոունը («Լա Լա Լենդ»): «Լավագույն դերասան» է ճանաչվել Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը՝ ծովի մոտ»): «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է «Լա Լա Լենդ»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելը:
«Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «Օ'Ջեյ. պատրաստված է Ամերիկայում»-ը, որը, ի դեպ, պաշտոնապես ճանաչվել է «Օսկար»-ի պատմության մեջ ամենաերկարատև ֆիլմը:
Թեմա
Civilnet










