Զարուհի Փոստանջյանը դուրս եկավ «Ժառանգություն» խմբակցությունից

Խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարել է, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ավելի վաղ Փոստանջյանը հայտարարել էր, որ դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը՝ անընդունելի համարելով դաշինքը նախկին արտգործնախարա Վարդան Օսկանյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

Մեկնաբանել