Եզդի համայնքը՝ ընտրություններից առաջ

Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ առաջին անգամ Ազգային ժողովում կլինեն եզդի, ռուս, ասորի և քուրդ պատգամավորներ։ Եզդի համայնքի նախընտրական սպասելիքների շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ Սաշիկ Սուլթանյանի և ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված թեկնածու Ռուստամ Մախմուդյանի հետ։