Ինչպես կատարել ընտրություն․ մասնագետի խորհուրդները

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ներկայացնում է նոր Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրություն կատարելու կարգը։ Հերիքնազ Տիգրանյանը խորհուրդ է տալիս քաղաքացիներին չհավատալ քաղաքական ուժերի կամ թեկնածուների կողմից քվեախցիկում վերահսկողություն իրականացնելու միֆին և ազատորեն իրացնել ընտրություն կատարելու սեփական իրավունքը։