Լինել իշխանություն, ձևավորել ճշմարտության հանձնաժողով, քննել մարտի 1-ը

Մարտի 1-ին «Ելք» դաշինքի անդամները երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու 2008-ի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ «Ելք»-ի պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանն ասում է՝ իրենց իշխանություն լինելու դեպքում կստեղծվի «ճշմարտության հանձնաժողով», որը կքննի մարտիմեկյան իրադարձությունները։