Հաց բերողը հրաժարվում է բժշկական օգնությունից. ՔԿՎ

Փետրվարի 10-ից Արթուր Սարգսյանը («Հաց բերող») գտնվելով հացադուլի մեջ, հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բժշկական օգնություն ստանալուց, այս մասին հաղորդագրություն է տարածել Քրեակատարողական ծառայությունը:

Պարզաբանման մեջ նշվում է, որ հիմնարկի թե վարչակազմի և թե համապատասխան մասնագետների, ինչպես նաև իր փաստաբանների հորդորները հացադուլը դադարեցնելու և պատշաճ բուժօգնություն ստանալու վերաբերյալ մշտապես մնացել են անպատասխան։

Սպառելով Արթուր Սարգսյանին բուժօգնություն տրամադրելու հնարավորություն ունենալու բոլոր եղանակները՝ երեկ ժամը 19:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հրավիրվել է շտապ բուժօգնության խումբ՝ վերջինիս քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և նրա առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկատվություն ունենալու, ապա անհրաժեշտության և հնարավորության դեպքում նաև պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու նկատառումով։

Արթուր Սարգսյանը սակայն հիմնարկի վարչակազմի, համապատասխան մասնագետների, իր փաստաբանների և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ հրաժարվել է ինչպես քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց, այնպես էլ վերջիններիս կողմից իրականացվող որևէ բժշկական գործողությունից, ինչի վերաբերյալ կան համապատասխան արձանագրություններ։

Քրեակատարողական ծառայությունը նաև հայտնում է, որ այս պահի դրությամբ Ա. Սարգսյանն ունի սթափ գիտակցություն և հստակ խոսք։

Հաց բերողի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ստորագրահավաք է սկսվել հայտնի մարդկանց շրջանում:

Մեկնաբանել