Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը («1000 դրամների» օրենքի հիմնադրամ) այսօր նիստ է գումարել և ընտրել հոգաբարձուների խորհրդի նախագահին ու հիմնադրամի տնօրենին։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ Կենտրոնական բանկի իրաաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը՝ հիմնադրամի տնօրեն։ Հիմնադրամի տնօրենը չվճարվող, հասարակական հիմունքներով պաշտոն է։
Վարուժան Ավետիքյանը Զոհված կամ վիրավորված զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին դրամական փոխհատուցում տալու օրենքի հեղինակներից է։
Զոհված կամ վիրավորված զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին դրամական փոխհատուցում տալու օրենքով՝ Հայաստանում աշխատող քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամ գումար է պահվում, որը փոխանցվում է հատուկ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հիմնադրամում արդեն հավաքագրվել է 393,506 մլն դրամ: Գործարկվել է հիմնադրամի կայքը։
Նախքան օրենքի ընդունումը՝ 2016թ․ նոյեմբերին, Վարուժան Ավետիքյանը ՍիվիլՆեթին ներկայացրել էր նախաձեռնության նպատակները։