Պուտինի այցին ընդառաջ բեռնատարներով մաքուր ձյուն են բերել սիբիրյան քաղաք

Կրասնոյարսկ Պուտինի այցից առաջ քաղաքը մաքրելու և քաղաքին գեղեցիկ տեսք հաղորդելու համար բեռնատարներով ձյուն են բերել, հաղորդում է ռուսական անգլալեզու The Moscow Times թերթը։

Թեման արժանացել է Կրասնոյարսկի բլոգերների ու սոցիալական մեդիաների օգտատերերի ուշադրությանը։

«Բեռնատարները մաքուր ձյուն էին բերում Կրասնոյարսկ»,- գրել է թվիթերյան օգտատեր Անդրեյ Մաքսիմովը:

Նաև նշվում է, որ քաղաքը 20 օր շարունակ պարուրած մառախուղը ցրվել է Պուտինի այցից առաջ։ Նույնը տեղի էր ունեցել անցած տարի նախագահ Մեդվեդևի՝ Կրասնոյարսկի տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով այցի ժամանակ։

Կոմունալ ընկերությունները կրկնապատկել են ձնամաքրման իրենց ջանքերը, լվացել որոշ փողոցներ, նույնիսկ վերստին կայանել որոշ մեքենաներ՝ ավտոկայանատեղերին ավելի լավ տեսք հաղորդելու նպատակով։ Այգեպանները կտրել են խոտը, իսկ քաղաքի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկի գովազդային վահանակի վրա էկրանին հայտնվել է «Պուտինը մեր նախագահն է» գրությունը։

Մեկնաբանել