Կավկազ-Փոթի լաստանավի հայկական առաջին բեռները հասել են Երևան

Օրերս Հարավկովկասյան երկաթուղով Երևան են բերվել նվազեցված սակագներով Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում փոխադրված հայկական առաջին բեռներ: Երևանում գտնվող Կարմիր Բլուր երկաթուղային կայարան առաջինն է հասել «Սպեցմաշ» ընկերության գյուղատնտեսական տեխնիկան, այս մասին տեղեկանում ենք Հարավկովկասյան երկաթուղու կայքից:

Սակագնի իջեցումը հնարավոր է դարձել Հարավկովկասյան երկաթուղու կողմից նշված լաստանավի վրա տեղերի գնման և բեռնափոխադրումների գործընթացի հեշտացման և սակագների օպտիմալացման վերաբերյալ միջազգային գործընկերների հետ տարված բանակցությունների շնորհիվ: Այսպիսով, Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կկրճատվի միջինում 2 հազար դոլարով:

«Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ և ակտիվ բանակցում ենք Ռուսական և Վրացական երկաթուղիների ներկայացուցիչների հետ: Օրերս մեզ հաջողվեց նվազեցնել հայկական բեռների համար Վրացական երկաթուղու սակագները միջինում 30%-ով (մոտ $500)», – ասում է «ՀԿԵ» ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային ճանապարհային կենտրոնի պետ Դմիրի Գվոզդևը:

Նրա խոսքերով, նման զեղչերը թույլ են տարիս գործարարներին օգտվել մրցակցային սակագներից Վերին Լարսին այլընտրանքային երթուղում և տնտեսել ժամանակն ու ֆինանսները:

Ինչպես տեղեկացրեց Դ.Գվոզդևը, ՀԿԵ-ի կողմից առաջարկվող երթուղին և սակագների նվազեցումը գործարարների մեծ ուշադրությանն արժանացան և այժմ երկաթուղին բանակցություններ է վարում շուրջ 200 հայկական և վրացական ընկերությունների հետ: Մասնագետի կանխատեսումներով, առաջարկվող երթուղու հարմարությունը, ճկուն սակագները և անկախությունը եղանակային պայմաններից թույլ կտան ապահովել լաստանավի ակտիվ աշխատանքը:

Երկաթուղալաստանավային փոխադրումների սակագների նվազումը վերաբերվեում է Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումներ կատարող բոլոր ներմուծող-արտահանողներին: Բացի այն, որ լաստանավային բեռնափոխադրումները էապես էժանացել են ավտոմոբիլայինների հետ համեմատ, դրանք ավելի անվտանգ են ու հուսալի: Կավկազ-Փոթի հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները փետրվարի 10-ից իրականացվում են կանոնավոր կերպով՝ համաձայն չվացուցակի:

Երկաթուղալաստանավային փոխադրումներն առավել օպտիմալ են լոգիստիկայի տեսանկյունից, քանի որ չեն պահանջում բեռների լրացուցիչ բերաբեռնում երկաթուղային տրանսպորտից ավտոմոբիլային և կատարվում են վագոններով միայն երկաթուղով:

Առաջարկվող զեղչերը թույլ կտան նաև կրճատել ապրանքների վերջնական արժեքը, ինչը ձեռնտու է և հայկական սպառողներին, և տեղական արտադրողներին:

Փետրվարի 24-ին Վրաստան կատարած այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վրացի գործընկերների խոսել է Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին.

«Հարցը քննարկել ենք: Համոզված եղեք, որ լինելու է»,- նշել է Կարապետյանը: