Հենրիխ Մխիթարյանը միացել է վիրավոր զիվորներին աջակցող ծրագրին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է Բժշկական համալսարանի նախաձեռնած ծրագրին, որի նպատակն է օգնել վիրավոր զինվորներին: Այս մասին Մխիթարյանը գրառում է արել Ֆեյսբուքում։

«Մեր վիրավոր զիվորներին աջակցելու Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք! Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Մեկնաբանել