ՊՆ և ԱԻՆ նախարարներն ընդունել են «Կասպերսկի լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Կասպերսկիին

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կարսպերսկիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում է ՊՆ-ի կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Հանդիպման ավարտին «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի և «Կարսպերսկի լաբորատորիա» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին:

Այսօր Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր համագործակցության մեկնարկը ՀՀ ԱԻՆ-ի, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության և «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև: