Տավուշում ականի պայթյունից երեք զինվոր է վիրավորվել, մեկի վիճակը ծանր է

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Վազաշեն գյուղում երեք օր առաջ ժամկետային երեք զինծառայող վիրավորում է ստացել ականի պայթյունից, մեկի վիճակը ծանր է։

Դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։ ՍիվիՆեթի հետ զրույցում Վազաշենի համայնքապետարանից հաստատեցին լուրը, սակայն կոնկրետ տեղեկատվություն վիրավորների մասին չհայտնեցին։ Իջևանի հիվանդանոցից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ իրենց մոտ նման վիճակով վիրավորներ չեն տեղափոխվել։

Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում խուսափեցին տեղեկատվություն տրամադրել վիրավորված զինվորների մասին։

Մեկնաբանել