Հաց բերողի առողջական վիճակը վատացել է․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ տեղեկացնելով, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի վիճակը վատացել է․ նրա համար երկու անգամ շտապօգնություն է կանչվել, սակայն նա կտրականապես հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։

Այսօր՝ ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ երկուշաբթի օրվանից հացադուլ է սկսելու նաև Հաց բերողի մայրը՝ տիկին Դոնարան։