Մարտի 14-ին Ալիևը կայցելի Փարիզ, Սարգսյանը՝ Մոսկվա

Մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Փարիզ, հաղորդում է contact.az-ը՝ հղում անելով Radio France İnternational-ին։ Այցը նվիրված է Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ալիևը քննարկելու է ղարաբաղյան հակամարտությունը։

Նույն օրը՝ մարտի 14-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստան և Ֆրանսիա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների այցերը կայանում են շփման գծում լարվածության ֆոնին։

Ինչպես Արմենպրես-ին ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, Ալիևի այցի օրը Ֆրանսիայի հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպելու։

Մեկնաբանել