Պալմիրան կրկին ազատագրվել է

Սիրիայի կառավարական ուժերը ռուսաստանյան ռազմաօդային ուժերի աջակցությամբ ավարտել են Պալմիրայի ազատագրման օպերացիան․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ավելի վաղ Պալմիրայի՝ ռազմավարական կարևորության հատվածների գրավման մասին հայտարարել էր Սիրիայի պետական SANA գործակալությունը։ Հաղորդվել էր, որ բանակը մտել է Պալմիրայի պատմական մասը չորեքշաբթի օրը, Իսլամական պետության զինյալները հեռանում են քաղաքից։

Սիրիական բանակն առաջին անգամ Պալմիրան ազատագրել էր անցյալ մարտին: Քաղաքի գրավման տասն ամիսներին իսլամիստները ոչնչացրել էին բազմաթիվ մշակութային հուշարձաններ, սպանել հարյուրավոր մարդկանց։

2016թ․ դեկտեմբերին Պալմիրան կրկին ընկավ՝ անցնելով ԻՊ-ի վերահսկողության տակ։