Սերժ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Ինչպես փոխանցում է նախագահականի մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ:

Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Փարիզում նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների, Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

ՀՀ նախագահը կայցելի նաև Լիոն՝ հանդիպում կունենա Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:

Նշենք, որ մարտի 14-ին Փարիզ կայցելի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ալիևը և կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը։