Ազատամարդ․ Վանաձորում վարորդները փոխհատուցում են պահանջում քաղաքապետարանից – 2

«Բարի Ճանապարհ» նախաձեռնության անդամ Գևորգ Քոթանջյանը դատական երկու հայց է ներկայացրել Վանաձորի քաղաքապետարանի դեմ: Խնդիրն այն է, որ Վանաձորում մոտ 200 վարորդ իրենց մեքենաները ջարդել են փոսառատ, սակայն քաղաքապետարանի կողմից ընդունելի համարվող ճանապարհների պատճառով: Քաղաքապետարանը փորձում է խույս տալ խնդրից՝ մեղադրելով տրանսպորտի նախարարությանը: Գևորգի նպատակը դատական նախադեպ ստեղծելն է։