Շարունակելու եմ պայքարը, այն լինելու է ավելի կտրուկ և թեժ․ բացառիկ հարցազրույց Հաց բերողի հետ

Շարունակելու եմ իմ պայքարը, այն լինելու է ավելի կտրուկ և թեժ․ ՍիվիլՆեթի հետ բացառիկ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, որն այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է աղեստամոքսային բաժանմունք։ Նա պատմեց, որ երեկվանից սկսել է սնունդ ընդունել։

Սարգսյանն ասաց, որ գտնվում է բավարար վիճակում, ցավեր կան, սակայն «դրանք էական չեն»։

«Եթե կալանքը երեկ չփոխվեր, հացադուլը շարունակելու է մինչև վերջ»,- հայտարարեց Հաց բերողը։

Իր անելիքների մասին Հաց բերողն ասաց, որ առաջին քայլը լինելու է «վիժեցնել ապրիլի 2-ի ընտրություները, որոնք այսօրվա իշխանությունները հայտարարել են որպես հաղթանակի և ընտրությունների օր»։

Հաց բերողը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր անմիջական ներգրավվածություն են ունեցել իր ազատման գործում։

Նա խոստացավ շուտով հանդես գալ հայտարարությամբ։

Զրուցեց Անի Գրիգորյանը

***

Մարտի 6-ին Հաց բերողի խափանման միջոցը փոխվել է։ Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Լևոն Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի և Արամ Մանուկյանի կողմից իրենց խնդրանքը հաստատելուց և օրենքով նախատեսված դրամական գումարը մուծելուց հետո նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու և անձնական երաշխավորություն խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Հաց բերողը դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։

Մեկնաբանել