«Ժառանգություն» կուսակցությունը 2017-ի ապրիլի խորհրդարանական ընտրություններին գնում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ դաշինքով։ ՍիվիլՆեթը վերհիշել է «Ժառանգության» անցած ուղին։ Այն այսօրվա խորհրդարանի միակ ուժն է, որը երբևէ չի եղել իշանություն կամ իշխանության մաս։
Ժառանգություն․ կուսակցություն, որը երբեք չի եղել իշխանություն
-
Հայ-վրացական սահմանը հատելու նոր ձևաչափ կգործի ոչ կանոնավոր փոխադրումների համար
Հայաստանի կառավարության և Վրաստանի կառավարության միջև սահմանվել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) փոխհամաձայնեցված ձևաչափ և դրա լրացման պահանջներ։ Այս մասին հայտնում են Հայաստանի զբոսաշրջության կոմիտեից։ Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված տարբերակը վարորդի մոտ պարտադիր ներկայացվի վերահսկող մարմիններին։ Նշված պահանջը ուժի մեջ կմտնի 2025-ի հուլիսի 1-ից։
-
Սոցիալ-հոգեբանական վերականգնում և աշխատանք Սյունիքում՝ «Ես փոխվում եմ» ծրագրով
Գործընկերային բովանդակություն «Ես փոխվում եմ» ծրագիրը Սյունիքի մարզի յոթ համայնքերից շուրջ ութսուն անձի աջակցել է սոցիալ-իրավական, սոցիալ-հոգեբանական ծառայություններով, ինչպես նաև օգնել՝ նոր մասնագիտոթյուն ձեռք բերե։ Ծրագրի շահառուները Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնում հաշվառված անձինք և նախկին դատապարտյալներն են։
-
Չեչնիայում «կախարդությամբ» զբաղվելու մեղադրանքով կին է բերման ենթարկվել
Ելիզավետա Չուխարովա, OC Media Չեչնիայի Կուրչալոյի շրջանի բնակչուհի Զառա Յախյաևան, նրա որդի Մուհամեդը և մի քանի կին, որոնք ենթադրաբար Յախյաևայից «կախարդանքի» ծառայություններ են խնդրել, տարվել են տեղի ոստիկանության բաժանմունք։ Ռեպորտաժը հեռարձակվել է պետական «Գրոզնի» հեռուստաալիքով։ Հեռուստաալիքի լրագրողները Յախյաևային անվանել են «կախարդ»՝ նրան մեղադրելով տեղի բնակիչներին «կախարդական» ծառայություններ մատուցելով խաբելու մեջ։ Իսլամական բժշկության կենտրոնի ղեկավար Ադամ Էլժուրկաևը կախարդության «ապացույցներ» է ներկայացրել՝ ուլունքների, մանկական խաղալիքների, քաղցրավենիքի, բանալիի շղթաների և օճառի կտորների տեսքով։ Էլժուրկաևը պնդել է, որ նման «կախարդները» հավատք, խիղճ կամ բանականություն չունեն և նրանց մեղադրել է բնակչությանը խաբելու մեջ։ Ռեպորտաժում նաև ներկայացվել է երեք կին, որոնք Յախյաևայի հաճախորդներն են, և ենթադրաբար […]
-
Չի բացառվում, որ Անկարայում Փաշինյան-Էրդողան-Ալիև հանդիպում կլինի․ Եղոյան
Չի բացառվում, որ Անկարայում Փաշինյան-Էրդողան-Ալիև եռակողմ հանդիպում կլինի։ Այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Իշխանական պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ այս պահին այդպիսի հանդիպում ծրագրված չէ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահի հրավերով վաղը՝ հունիսի 20-ին կմեկնի Անկարա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ այսօր է մեկնելու Թուրքիա։ «Ծրագրված եռակողմ հանդիպում, իմ տեղեկություններով, նախատեսված չէ, բայց չեմ կարող բացառել»,- նշեց Եղոյանը՝ հավելելով, որ միջազգային հանդիպումների ժամանակ որոշումները հաճախ կայացվում են հենց տեղում։ Եղոյանի խոսքով՝ եթե նման ձևաչափով հանդիպում կայանա, ապա օրակարգում «բնականաբար կլինի խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը»։ Հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել […]
-
Վերսկսվել է հայկական բեռնատարների բացթողումը Վրաստանի մաքսային պահեստներից․ ՊԵԿ
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը Վրաստանի մաքսային պահեստներից։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը Հայաստանի մաքսային պահեստներից ու հունիսի 19-ի դրությամբ արդեն իսկ 33 բեռնատար բաց է թողնվել։ Տևական ժամանակ է՝ վրացական կողմը չէր թույլատրում Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող մի շարք ընկերությունների արտադրանքը իր սահմանով հասցնել Ռուսաստան ու այլ երկրներ։ […]
-
Կենդանիների դպրոցներ և մանկապարտեզներ․ ինչ կարող են սովորել մարդիկ
Շատերը կարծում են, որ դպրոցները և մանկապարտեզները մարդկային հայտնագործություններ են, և կենդանիները չունեն կազմակերպված կրթական համակարգեր։ Թեև կենդանիները չեն գրում պետական չափորոշիչներ և չունեն ուսուցիչների վերապատրաստման հատուկ ծրագրեր, սակայն որոշներն ունեն մանկապարտեզներ և դպրոցներ։ «Կրթության տապանի» այս թողարկումը կենդանական աշխարհի կրթական համակարգի մասին է։
-
ONE WAY Tour-ն առաջարկում է նոր ուղղություն՝ Կիպրոս
Հրապարակվում է որպես գովազդ Հայաստանը դարձնել զբոսաշրջային գրավիչ կենտրոն․ այս նպատակով 2011 թվականին զբոսաշրջության ոլորտում իր աշխատանքը սկսեց ONE WAY Tour-ը: Չորս հիմնական բաժիններից կազմված ընկերության ամենամեծ ու հիմնական հատվածը բաժին է ընկնում հայերենով, ռուսերենով և անգլերենով կազմակերպվող ներգնա և ներքին խմբային տուրերին։ Ընկերության հիմնադիր-տնօրեն Մաթևոս Բարսեղյանի խոսքով՝ իրենք զբոսաշրջիկների են ընդունում ու ծանոթացնում մեր երկրի տեսարժան վայրերին ու պատմությանը աշխարհի մոտ 120 երկրներից։ Երկրորդ բաժինը անհատական տուրերի բաժինն է։ Այստեղ զբոսաշրջիկներն ազատ են լինում ընտրելու գիշերակացի, սնվելու վայրերը, տեսարժան վայրեր այցելելու քանակն ու հերթականությունը։ Մաթևոս Բրասեղյանը նշում է, որ այս երկու բաժիններում էլ իրենք կարևորում են ինչպես արդեն հայտնի […]