Սփյուռքը պետք է փոխի հայացքը Հայաստանի նկատմամբ․ Սարգիս Շահինյան

Depop կառավարման ինստիտուտը (Depop Institute for Governance) սոցիալական արշավ է նախաձեռնել ապրիլյան ընտրություններից առաջ՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը։ Ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական պատգամավորական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը ՍիվիլՆեթի հետ քննարկում է իրենց նախաձեռնությունը և Հայաստանի ներքաղաքական կյանքում Սփյուռքի ներգրավվածության կարևորությունը։