Վարդան Տողանյանը՝ ՌԴ-ում Հայաստանի նոր դեսպան

Օլեգ Եսայանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։ Այդ պաշտոնում նշանակվել է Վարդան Տողանյանը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ․

Վարդան Տողանյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա)»,- ասված է հաղորդագրությունում:

Օլեգ Եսայանը ՌԴ-ում ՀՀ դեսպան էր նշանակվել 2010թ․ հունվարին։

Վարդան Տողանյանը «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է։

Մեկնաբանել