Երևանում բացվել է «Հալալի» գրասենյակ

Մարտի 10-ին Երևանում բացվել է «Հալալի» գրասենյակը, որը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացմանն ու զբոսաշրջիկների թվի աճին և տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ ապահովելուն։ Այս մասին հաղոդագրություն է տարածել «Հալալի» գրասենյակը:

Բացմանը ներկա է եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Կարայանի խոսքով՝ «Հալալ» գրասենյակի բացումը կխթանի հայկական արտադրանքի սպառման ծավալների աճին, Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացմանն ու զբոսաշրջիկների թվի աճին և տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ ապահովելուն։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գրասենյակի հետ համատեղ իրազեկման սեմինարներ կկազմակերպի տնտեսվարողների համար։

Հալալ գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին նշել է, որ միջազգային ընկերությունը 1000-ից ավելի տնտեսվարողների «Հալալ» սերտիֆիկատներ է տրամադրել։ Կազմակերպության կողմից տրամադրված սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում։ Միջազգային գրասենյակը գործում է 2004 թվականից։ Աբդուլ Հոսեն Ֆախարին նշել է, որ Հայաստանում արդեն իսկ համագործակցում են երկու սպանդանոցների հետ՝ տրամադրելու «Հալալ» մակնշում։

«Մեզ կարող են դիմել տնտեսվարողներ սննդի, առողջապահության և ֆինանսական, բանկային ոլորտներից։ Թույլ տվեք շնորհակալություն ասել նախարարին և հույս հայտնել, որ մեր գրասենյակը խթան կհանդիսանա Հայաստանի և մահմեդական երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար»։

«Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ մակնշմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք։

Մեկնաբանել