Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել

Մարտի 10-ին Ստամբուլի Բյույուքչեքմեջե թաղամասում կործանվել է քաղաքացիական ուղղաթիռ, զոհվել է առնվանզ հինգ մարդ։ 

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ուղղաթիռում կար յոթ մարդ, որոնցից երկուսը՝ օդաչու, չորս օտարեկրկրացի և մեկ Թուրքիայի քաղաքացի։

Ռուսաստանյան լրատվամիջոցները գրում են, որ ավիավթարը ենթադրաբար տեղի է ունեցել թանձր մառախուղի պատճառով։ Թուրքական Անադոլու գործակալությունը նշում է, որ վթարի պատճառները դեռ հայտնի չեն։