Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտության թեժացումը պետք չէ․ Ֆյոդոր Լուկյանով

Ռուսաստանցի քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով՝ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության սրացման պարագայում ռազմական միջամտություն չի ունենա։

Россия в Глобальной Политике վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովն այսօր Երևանում հրավիրված ասուլիսին համոզմունք հայտնեց, որ Հայաստանը, գտնվելով քաղաքական գործընթացների կիզակետում, նոր նշանակություն է ձեռք բերում:

Նրա խոսքով՝ թեև ղարաբաղյան հակամարտության սրացման պարագայում Ռուսաստանը ռազմական միջամտություն չի ցուցաբերի, սակայն պատրաստ կլինի այլ մեթոդների կիրառմամբ և Մինսկի խմբի օգնությամբ դադարեցնել զինված բախումը:

«Իմ կարծիքով հակամարտության սրումը այսօր ընդհանրապես պետք չէ հակամարտող կողմերին տարբեր պատճառներով: Ռուսաստանին դա նույնպես պետք չէ։ Եվրոպան դուրս է եկել ասպարեզից, Թուրքիան կարող է ուղիղ միջամտություն ցույց տալ, սակայն ավելի կարևոր խնդիրներ ունի»,- ասաց նա։

Քաղաքագետի կարծիքով` հակամարտության թերժացումն սկսվում է արտաքին ուժերի միջամտության դեպքում, իսկ այժմ արտաքին ուժերի միջամտությունը բացառված է:

Էլմիրա Միրաբյան

Մեկնաբանել