Դուք չեք հաջողելու, ասում է Ֆրանկ Էնգելը ադրբեջանցի պատգամավորներին

Եվրոպական խորհրդարանի անդամ, Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը նամակով դիմել է ադրբեջանցի պատգամավորներին:

Ինչպես հաղորդում է Mediamax-ը, Ֆրանկ Էնգելի նամակը հասցեագրված է Ադրբեջանի խորհրդարանի արտաքին եւ միջխորհրդարանական հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովին, Եվրանեստում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ֆուադ Մուրադովին եւ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ջավանշիր Ֆեզիեւին, որոնք ավելի վաղ նամակ էին գրել ԵՄ կառույցներին:

«Դուք չեք հաջողելու, որովհետև եթե մենք ենթարկվենք ձեր կամքին, ապա գիտակցաբար դեմ գնալով բարոյական նորմերին և եվրոպական արժեքներին՝ կհամաձայնենք մեկուսացնել Ղարաբաղի ժողովրդին արտաքին աշխարհից: Մենք կնպաստենք ձեր անդադար ջանքերին՝ ճնշելու նրանց քաղաքական և ինստիտուցիոնալ կամքի արտահայտությունը: Մենք կընդունենք, որ Ղարաբաղի ժողովուրդը մոռացվի և լքվի, որ նրա գոյություն ունենալու իրավունքը մերժվի: Մենք դա չենք անի»,- ասված է Էնգելի նամակում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

***

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն դիտարկելու համար: Եվրապատգամավորների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Լեռնային Ղարաբաղ պարբերական «ապօրինի այցելությունների» համար:

Մեկնաբանել