Շարունակվող ապրիլ. Անդրանիկ Զոհրաբյան

«Արարատ 2» ֆուտբոլային ակումբի պաշտպան Անդրանիկ Զոհրաբյանը Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտի 116 մարտական դիրքում կռվել ու զոհվել է Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի ու Քյարամ Սլոյանի կողքին։ Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, պատերազմից հետո մի քանի անգամ այցելել է որդու կռված դիրքերը, ճշտել նրա զոհվելու որոշ հանգամանքներ։