Դատարանը վճռեց` SOS-ը պետք է ոստիկաններից ներողություն խնդրի

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր SOS հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով վճիռ կայացրեց։ Ըստ վճռի՝ Վիլեն Գայֆեջյանը երեք հայցվոր ոստիկաններից՝ Արթուր Մադաթյանից, Հովհաննես Քոչարյանից և Սերգեյ Զաքարյանից պետք է հրապարակավ ներողություն խնդրի։ Դատարանը մերժեց ոստիկանության հայցը փոխհատուցման մասով, ըստ որի պատասխանողը պետք է հայցվորներին 1-ական միլիոն դրամ գումար փոխհատուցեր։

Վիլեն Գայֆեջյանը բողոքարկելու է դատարանի որոշումը։

2015-ի հուլիսից սկսված SOS հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով դատական գործընթացի հիմքը հաղորդաշարի հաղորդումներից մեկն է, որտեղ ըստ հայցվոր կողմի վիրավորանքներ են հնչել ոստիկանության հասցեին։ Գայֆեջյանը դատական նիստերի ընթացքում մեղադրանքը չի ընդունել։

Մեկնաբանել