Ջրառատ․ միջադեպ Լևոն Երանոսյանի մասնակցությամբ

Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բախում է տեղի ունեցել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջև։ Երկու օր անց միջադեպն ավելի է բորբոքվել․ դաշինքի երեք համակիրներ տարբեր վնասվածքներով՝ այդ թվում հրազենային, տեղափոխվել են հիվանդանոց։ Տեսանյութերից պարզ է դառնում, որ միջադեպին մասնակից է նաև փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը։