Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ․ Սամվել Բաբայան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում բավական կոշտ է անդրադարձել Ջրառատի կրակոցներին:

«Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,- ասել է Բաբայանը: Նա նաեւ հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու:

«Ես գիտեմ, որ այս մի կողմն էլ չի նահանջելու, պետք է ինչ-որ կերպ իրենց պաշտպանեն, չէ՞: Դու մարդկանց վրա ես կրակում, կապ չունի, թե դու ով ես, ոստիկանություն ես, ինչ ես, եթե իշխանությունը քեզ չի պատժում, ապա մյուս կողմն էլ փորձում է հակադարձել: Մարդ է, չէ՞, հո մոլախոտ չի»,- ասել է Բաբայանը:

***

Երեկ Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Երեք հոգի տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն։

Մեկնաբանել