Անօթևանների կացարան․ ապրելով կյանքի իրավունքը

Հայաստանում անօթևանների համար ընդամենը մեկ կացարան կա, որը գործում է Երևանում՝ Վարդաշեն թաղամասում։ Այստեղ հայտնվողներից յուրաքանչյուրն իր բեկված ճակատագիրն ունի՝ մեկին արտաքսել են Ռուսաստանից, մյուսը տապալված բիզնեսի պատճառով կորցրել է տունը, մեկը վիճել է ընտանիքի հետ, մյուսը՝ այստեղ հայտնվել է անմիջապես մանկատնից հետո։ Կացարանում անօթևաններն ապահովվում են առաջնահերթ օգնությամբ, հոգեբանական աջակցությամբ, որպեսզի կարողանան վերադառնալ ինքնուրույն կյանքի։

Մեկնաբանել