Վարչապետը հանձնարարել է ստուգել ներկրվող նավթամթերքի որակը

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 16-ի կառավարության նիստում հանձնարարեց ստուգել Հայաստան ներկրվող նավթամթերքի որակը։

«Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում` էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին Կարապետյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել կառավարությանը՝ վառելիքի, վառելանյութի շուկայում չարաշահումները վերացնելու ու ըստ տեսակների վառելիքի առավել հստակ հաշվառման վերաբերյալ։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասում է, որ իրենք ուսումնասիրություններն անցկացնելու են ոչ թե ներկրվող վառելիքի, այլ մանրածախ շուկայում։