Թուրքիայի վարչապետն այցելել է Բաթումի

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը երեկ երեկոյան այցելել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումի, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։

Agenda.ge կայքը հաղորդում է, որ այցը տևել է մի քանի ժամ, քննարկվել է երկկողմ ռազմավարական գործընկերության դրական դինամիկան։ Թուրքիայի վարչապետին ուղեկցել են մի շարք նախարարներ։

«Ես այցելեցի Բաթումի իմ արժեքավոր ընկեր Կվիրիկաշվիլիի հրավերով։ Սա չծրագրված հանդիպում է»,- ասել է Յըլդըրըմը։ Վերջինիս խոսքով՝ քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։

Մեկնաբանել