«Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի». 11 միլիոն եվրոյի սպասումով

2016թ․ հոկտեմբերին ՄԻԵԴ-ը կայացրել էր վճիռ, ըստ որի՝ Հայաստանի կառավարությունը պետք է փոխհատուցի արդար դատաքննության իրավունքից զրկված ՀՀ քաղաքացիներ Յուրի և Արտաշես Վարդանյաններին ու Շուշանիկ Նանուշյանին։ Հայցվորների պահանջած գումարը 11 միլիոն եվրո է։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ կառավարությունը բողոքարկել էր վճիռը, սակայն դատարանը բողոքը չէր ընդունել։ Կոստանյանը մեկնաբանում է դատական գործը։