Հայաստանը չունի ներդրումային գրավչություն․ զեկույց

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ութ հանրապետությունների շարքում ներդրումային գրավչության ամենացածր դիրքերից մեկը Հայաստանինն է՝ 6-րդ տեղ․ այսպիսի տվյալներ է բերում «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի՝ ներդրումային գրավչության վերաբերյալ զեկույցը։ Ընդհանուր, ամփոփիչ վարկանիշի առաջին եռյակում են Ղազախստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը։ Վարկանիշն ամբողջությամբ ունի հետևյալ տեսքը․

  1. Ղազախստան
  2. Ադրբեջան
  3. Ուզբեկստան
  4. Վրաստան
  5. Ղրղզստան
  6. Հայաստան
  7. Տաջիկստան
  8. Թուրքմենստան

6-րդ հորիզոնականում հայտնված Հայաստանի բնութագրության մեջ նշվում է, որ նա ունի համեմատաբար դիվերսիֆիկացված տնտեսություն, բակականաչափ որակավորում ունեցող աշխատուժ, համեմատաբար բարենպաստ ներդրումային միջավայր։ Դրա հետ մեկտեղ հանրապետությունում առկա են բավական բարձր արտաքին քաղաքական ռիսկեր (Ադրբեջանի հետ զինված հակամարտության վտանգ), ինչպես նաև հաշվի է առնվում տրանսպորտային շրջափակումը, պաշարների չնչին բազան, սոցիալական հակասությունների առկայությունը և քաղաքական ապակայունացման վտանգը։ Հայաստանի ներդրումային միջավայրի համար կանխատեսումը բացասական բնույթ է կրում։

Զեկույցի ներկայացման մեջ նշվում է, որ երկրների ներդրումային գրավչության գնահատականը կազմվել է տարածաշրջանի զարգացման վերլուծության, քաղաքական ինստիտուտների կայունության և աշխատանքի գնահատման, ներքին և արտաքին ներդրողների հանդեպ բաց և «բարյացակամ» լինելու հիման վրա։

Մեկնաբանել