Ձևավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով ՀՀԿ–ի ներգրավումը․ ՕՐՕ

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ընդդիմադիր ուժերի հետ ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու պատրաստականություն է հայտնել։ Դաշինքի հայտարարությունը՝ ստորև։

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը.

  • Լի վճռականությամբ՝ նպաստելու Հայաստանում ազգային համաձայնության մթնոլորտի ձևավորմանը, բոլոր առողջ ուժերի համախմբմանը ու միասնաբար կառուցելու ազատ, արդար, բարեկեցիկ, հզոր ու անվտանգ պետություն,
  • Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավաքական կամքով՝ իրականացնել երկրումարմատական և համակարգային բարեփոխումներ,
  • Վճռական՝ վերականգնելու Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգը, տնտեսականազատ մրցակցությունը, ապահովել յուրաքանչյուր մարդու ազատությունների, իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին,
  • Նպատակ ունենալով վերջ դնել երկրում համակարգային կոռուպցիային, իշխող կուսակցության՝ ՀՀԿ–իքաղաքական մենաշնորհին, ամենաթողությանը, տնտեսության անարդյունավետ կառավարմանը և համատարածապօրինություններին,
  • Եվ գիտակցելով այն պարզ իրողությունը որ նախընտրական այս շրջափուլում ՀՀԿ-ի կողմից բանեցվող ընտրախախտումները և բռնությունները, Ջրառատում իրականացված հանցագործությունը, իշխանության ապօրինի գործողությունների հետևանքով Հաց բերող Արթուր Սարգսյանի վաղաժամկետ մահը լցրել են Հայաստանի ժողովրդի համբերության բաժակը և ՀՀԿ-ի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք՝

Իր պատրաստականությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձևավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ–ի ներգրավվումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել և ստորագրել համապատասխան հուշագիր:

Մեկնաբանել