Աթեշյանը «հերոսաբար» դիմադրում է

Մարտի 15-ին Պոլսի պատրիաքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք․ Բեկչյանը՝ առաջ անցնելով պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արք․ Աթեշյանից։ Ընտրությունից անմիջապես հետո Արամ արք. Աթեշյանը ներկաներին ցույց է տվել Ստամբուլի նահանգապետարանի գրությունն առ այն, որ ընտրության գործընթացը վավերական չէ։ «Ակօս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը (Բագրատ Էսդուգեան) մեկնաբանում է Պոլսում ծավալվող իրադարձությունները։

Մեկնաբանել