Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Նովրուզի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին Նովրուզի առթիվ:

Սերժ Սարգսյանը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396 թվականն Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։

«ՀՀ նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև առևտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչև գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն: Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այդ հաստատուն հենքի վրա հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում ևս կընդլայնվեն և կխորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ ապագայի»,- ասված է ՀՀ նախագահականի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել