Արցախի փոխվարչապետը հրաժարական է տվել

Բակո Սահակյանի ստորագրած որոշման համաձայն՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Այս առիթով Աղաբեկյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, նշելով, որ առաջիկայում հիմնելու է հասարակական կարգով խորհրդատվական գրասենյակ, որը զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնող ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ։

«Դեռևս 2016 թ.մայիսի 23-ին հայտարարել էի, որ 2017թ. առաջին եռամսյակին պատրաստվում եմ հրաժարական ներկայացնել Արցախի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից: Այսօր՝ Արցախի Հանրապետության նախագահը, իմ դիմումի համաձայն ազատել է ինձ զբաղեցրած պաշտոնից:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության Նախագհին և Վարչապետին, գործընկերներիս, որոնց հետ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած տարիներին իրականացրել ենք բազում ծրագրեր: Հատուկ շնրոհակալություն եմ հայտնում՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող այն հայրենակցիներին, ովքեր հետևել են իմ կոչերին և նախաձեռնություններին և իրենց մասնակցությունն են բերել Արցախում իրականացվող ներդրումային և բարեգործական ծրագրերին:

Ուզում եմ տեղեկացնել, որ շարունակելու եմ իմ մասնակցությունը բերել Արցախի սոցիալ-տնտեսական, ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Առաջիկայում հիմնելու եմ հասարակական կարգով խորհրդատվական գրասենյակ, որը զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնող ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ»:

Մեկնաբանել