Պարզաբանում՝ ՀՀ-ից ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման լուրի վերաբերյալ

Դեռ 2016թ․ հոկտեմբերի 3-ին «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և հիﬓական հանգույցների արդիականացման ծրագրի շրջանակներում աշխատանքների հիﬓական պատվիրատու «Ռուսատոմսերվիս» ընկերության կողﬕց ընտրված կապալառու կազմակերպության` խորվաթական «ԽՐԻԴ» ընկերության կողﬕց, բելառուսական JSC Aircompany Grodno ավիաընկերության օդանավով Հայաստանի Հանրապետություն էին ներկրվել համապատասխան սարքավորուﬓեր՝ ծրագրով նախատեսված շահագործման հսկողության աշխատանքների իրականացման նպատակով: Աշխատանքների ավարտից հետո նշված սարքավորուﬓերը «ԽՐԻԴ» ընկերության կողﬕց նույն եղանակով տեղափոխել են Հայաստանի Հանրապետությունից: Այսպես է Արմենպերսի հետ զրույցում մեկնաբանել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, թե Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռներից մեկում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր։

Պարզաբանումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։